Լրահոս կանանց համար
Անցանկալի հղիության ընդհատման անցանկալի հետևանքները

«Մինչև 20-21 շաբաթական հղիության ընթացքում կանանց փորձում ենք չասել երեխայի սեռը, որպեսզի գոնե այդ ձևով կանխեք սեռով պայմանավորված հղիության ընդհատումը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը:
Գինեկոլոգի խոսքերով` անցանկալի հղիության ընդհատման ավելացումը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով: Մասնավորապես, նա նշեց, որ այսօր դեղատներում հղիությունն ընդհատող դեղեր են վաճառվում և կանայք դրանք օգտագործում են` առանց բժշկի հետ խորհրդակցելու, որն էլ հանգեցնում է նրան, որ կանանց մոտ արյունահոսություն է սկսվում, և ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց: «Ես խնդրում եմ մեր բոլոր կանանց` լավ մտածեք մինչ անցանկալի հղիությունն ընդհատելը, իսկ եթե, նույնիսկ, որոշել եք նման բան անել, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ»,- ասաց Մ.Թադևոսյանը:
Մանկաբարձ-գինեկոլոգը մեկ անգամ ևս կանանց հիշեցրեց, որ արդեն 8-9 շաբաթական երեխայի բոլոր զգայարաններն աշխատում են, սաղմն ամեն ինչ զգում է, և հեռացնելու ժամանակ նա գնում է մոր արգանդի այն հատվածը, որտեղ գործիքը չի հասնում: «Ֆիլմ էր նկարահանվել այդ մասին և շատ բժիշկներ դա տեսնելուց հետո ընդհանրապես հրաժարվել են աբորտ անելուց»,- նշեց Մ.Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա գինեկոլոգը նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ քայլ է իրականացրել՝ հղիներին անվճար ծննդօգնության սերտիֆիկատներ տրամադրելով, սակայն, Մ.Թադևոսյանը գտնում է, որ այդ սերտիֆիկատների տրամադրումով չէ, որ պետք է ծնելիությունը բարձրացնել: «Սերտիֆիկատների տրամադրումով առանձնապես մեծ բան չկատարվեց: Ծնելիությունը բարձրացնելը սերտիֆիկատ տրամադրելով չէ, կան սոցիալական խնդիրներ և միայն անվճար ծննդաբերելով կինը զերծ չի մնում այդ հոգսերից»,- ասաց գինեկոլոգը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը, քանի որ այն ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդագրական վիճակի վրա:
«Հայաստանում երկրորդային անպտղությունը հասնում է 15%-ի, իսկ դա սեռավարակների և անվտանգ աբորտների հետևանք է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հղիության ընդհատմանը, ապա Գ. Հայրապետյանի խոսքերով, ոչ մի երկրում աբորտների արգելումը չի բերել ծնելիության բարձրացման, այլ հակառակը` նպաստել է մայրական մահացությունների աճին: Հայաստանում, ըստ նրա, վերջին 10 տարիների ընթացքում աբորտից կին չի մահացել, ինչը լուրջ ցուցանիշ է: Բացի այդ, վերջին 10 տարիներին մոտ երեք անգամով նվազել է մայրական մահացությունների թիվը: «Հիմա եթե մենք քննարկում ենք` աբորտն արգելել, թե ոչ, ապա կարծում եմ` դա լուրջ խոսակցություն չէ: Պետք է հղիության ընդհատումը չարգելվի, պարզապես պետք է այնպես անել, որ ընտանիքը ցանկանա ունենալ այդ երեխային, իսկ եթե չի ցանկանում, ապա պետք է այնպես անել, որ կինը պաշտպանվի ու բանը չհասնի հղիության ընդհատմանը»,- նշեց նա:
Անդրադառնալով երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, Գ. Հայրապետյանն ասաց, որ այստեղ Հայաստանը երրորդ տեղում է աշխարհում: «Իսկ եթե սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելենք, ապա դա ուղղակի կնպաստի կոռուպցիայի աճին»,- ասաց նա:

|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն